Լոկոմոտիվը կրկնել է Չեմպիոնների լիգայի հակառեկորդը

10:56 07.11.2018

«Լոկոմոտիվը» պարտվել է «Պորտուին» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում: Հանդիպումը կայացել է Պորտուի «Դրագաու» ստադիոնում և ավարտվել է տանտերերի` 4:1 հաղթանակով:

Մոսկովյան թիմն, այսպիսով, պարտվել է ՉԼ-ի ընթացիկ խաղարկության բոլոր 4 խաղերում և խմբային փուլի ավարտից երկու տուր առաջ զրկվել փլեյ-օֆֆ դուրս գալու շանսերից:

«Լոկոմոտիվը» դարձել է պատմության երկրորդ թիմն առաջին զամբյուղից, որը 4-րդ տուրից հետո կորցրել է խմբից դուրս գալու շանսերը: Առաջին այդպիսի անհաջողակը եղել է անգլիական «Բլեքբերն» ակումբը 1995/96 մրցաշրջանում:

Բացի դա, «Լոկոմոտիվը» 2002/03 մրցաշրջանից ի վեր վատագույն արդյունքն է ցուցադրել ռուսական ակումբների շրջանում: Այդ ժամանակ «Սպարտակը» պարտվել է բոլոր 4 խաղերում գնդակների 1-13 հարաբերակցությամբ: «Սպարտակը» երկու պարտություն էր կրել «Լիվերպուլից» (0:5, 1:3), ինչպես նաև պարտվել էր «Բազելին» (0:2) և «Վալենսիային» (0:3):

«Լոկոմոտիվը» D խմբի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում և պահպանում է միայն խմբում երրորդ տեղը զբաղեցնելու և Եվրոպա լիգայում հայտնվելու շանսերը:

D խմբի առաջատարը «Պորտուն» է (10 միավոր), երկրորդ տեղը զբաղեցնում է «Շալկեն» (8), երրորդը` «Գալաթասարայը» (4):

Խմբային փուլի 5-րդ տուրում «Լոկոմոտիվը» նոյեմբերի 28-ին սեփական հարկի տակ կընդունի «Գալաթասարային», իսկ 6-րդ տուրում` դեկտեմբերի 11-ին հյուրընկալվելիս կխաղա «Շալկեի» հետ:

Share |

Լրահոս