Նեյմարը Նապոլիի հետ խաղի մրցավարին մեղադրել է անհարգալից վերաբերմունքի մեջ

10:17 07.11.2018

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը քննադատել է հոլանդացի մրցավար Բյորն Կույպերսի աշխատանքը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի` «Նապոլիի» հետ խաղում (1:1).

«Մրցավարն այսօր շատ սխալներ թույլ տվեց, բայց ամենաշատն ինձ մեկ բան զայրացրեց. այն, թե ինչպես էր մրցավարը շփվում ինձ հետ: Այն, ինչ նա ինձ ասաց, անարգանքի դրսևորում էր, այդ իսկ պատճառով ես փոքր-ինչ կորցրի ինքնատիրապետումս:

Խաղի ընթացքում նրա սխալներն ինձ առանձնապես չեն մտահոգում: Մրցավարն էլ մարդ է, ինչպես բոլորը, ու կարող է սխալվել: Այն, ինչ իսկապես զայրացրեց նրա վերաբերմունքն էր խաղացողների նկատմամբ: Հարգանքի բացակայությունը:

Հենց այդ պատճառով ես կորցրի ինքնատիրապետումը: Կույպերսը պետք է հարգալից վերաբերմունք դրսևորի ֆուտբոլիստների հանդեպ, և ոչ թե կարծի, թե բարձր է բոլորից, քանի որ ունի սուլիչ և քարտեր: Հուսով եմ` որոշ քայլեր կձեռնարկվեն այս ուղղությամբ»,- Նեյմարի խոսքերն է փոխանցում UOL-ը:

«Նապոլին» իր ակտիվում 6 միավոր ունի և գլխավորում է C խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ ՊՍԺ-ն 5 միավորով գտնվում է 3-րդ տեղում: 

 

Share |

Լրահոս