Փյունիկի սեփականատերը մտադիր է մեծ մարզաբազա և ստադիոն կառուցել

14:53 07.11.2018

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, գործարար Արթուր Սողոմոնյանը պատրաստվում է առաջիկայում կառուցել մեծ ֆուտբոլային բազա, որը կհամապատասխանի միջազգային բոլոր ստանդարտներին, ինչպես նաև ստադիոն, որտեղ թիմը կանցկացնի իր տնային հանդիպումները:

Այս մասին Արթուր Սողոմոնյանը պատմել է  ակումբի մամուլի քարտուղարությանը տված հարցազրույցում:

Բացի այդ՝ Արթուր Սողոմոնյանի առաջնային նպատակներից է Հայաստանի տարբեր մարզերում բացել «Փյունիկի» ակադեմիայի մասնաճյուղեր, ինչպես նաև ֆուտբոլային ինտերնատ, որն առաջինը կլինի Հայաստանում:

Այստեղ ամենատաղանդավոր երեխաները հնարավորություն կունենան մարզվել և կրթվել լավագույն մասնագետների կողմից:

Այս բոլոր ծրագրերի մասին ավելի մանրամասն` «Փյունիկի» ներկայացրած տեսանյութում:

Share |

Լրահոս