Սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնի 14 մարզիկ

15:40 07.11.2018

Նոյեմբերի 9-ից 11-ը Բուխարեստում կանցկացվի Սամբոյի աշխարհի 2018թ. առաջնությունը:

Ռումինիայի մայրաքաղաք է մեկնում նաև Հայաստանի սամբոյի ազգային հավաքականը, հայտնում է ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Կանանց առաջնությունում հանդես կգան Ասյա Լալազարյանը 48 կգ և Աննա Մկրտչյանը +80 կգ քաշային կարգում:

Տղամարդկանց մարզական սամբոյի առաջնությունում կունենանք 7 մասնակից`

1. Կիրակոսյան Տիգրան -52 կգ 

2. Մանուկյան Մաքսիմ -57 կգ 

3. Նիազյան Արման -62 կգ 

4. Մանուկյան Ռաֆիկ -68 կգ

5. Ղազարյան Արսեն -74 կգ 

6. Գրիգորյան Դավիթ -82 կգ 

7. Սահակյան Գրիգոր -90 կգ

Եվս 5 մարզիկ ուժերը կչափեն մարտական սամբո դասում`

1. Մխիթարյան Գրիգոր -52 կգ 

2. Մխիթարյան Մխիթար -57 կգ

3. Իսախանյան Կարեն -62 կգ 

4. Վարդանյան Վաչիկ -68 կգ

5. Պետրոսյան Դավիթ -82 կգ

Մրցավայր կմեկնեն նաև մարզիչներ Արսեն Ղազարյանը, Վովիկ Խոջայանը: Պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:

Ըստ նախնական հայտերի «Sala Polivalenta» մարզապալատի գորգ դուրս կգա 77 երկիր ներկայացնող 720 մարզիկ: Ընդհանուր առմամբ խաղարկվելու է մեդալների 27 հավաքածու՝ տղամարդկանց մարզական և մարտական, կանանց՝ մարզական 9-ական քաշային կարգերի համար:

Հետաքրքրական է, որ հաղթողներն ու մրցանակակիրները կստանան նաև դրամական պարգևներ. Ոսկե մեդալի համար՝ 3000, արծաթե՝ 2000, բրոնզե՝ 1500 ԱՄՆ դոլար:

Առաջնության խորհրդանիշը գորշ գայլն է. ըստ Ստրաբոնի, ռումինների նախնիք՝ դակերը, իրենց այդպես էին կոչում Daoi:

Share |

Լրահոս