Ռուսաստանի Գավաթ. Ուրալը քառորդ եզրափակչում կմրցի Սպարտակի հետ

14:23 07.11.2018

Այսօր` նոյեմբերի 7-ին, կայացել է Ռուսաստանի Գավաթի 1/4 եզրափակչի վիճակահանությունը:

Դեկտեմբերի 5-6-ին կայանալիք խաղերի վիճակահանության արդյունքում որոշվել են առաջին խաղերի դաշտի տերերը:

Նշենք` Եկատերինբուրգի «Ուրալը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, Գավաթի խաղարկության այս փուլում կմրցի «Սպարտակի» հետ, իսկ առաջին խաղը կկայանա Մոսկվայում.

Մյուս զույգերն են` 

«Լոկոմոտիվ»-«Ռուբին»

«Կրասնոդար»-«Ռոստով»

«Օրենբուրգ»-«Արսենալ»

Գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի պատասխան խաղերը կկայանան փետրվարի 23-24-ին:

Նախորդ մրցաշրջանում Ռուսաստանի գավաթակիր է դարձել «Տոսնոն», որը եզրափակչում հաղթել է «Ավանգարդին»: Մրցաշրջանի ավարտից հետո, սակայն, «Տոսնոն» հայտարարել է գործունեություն դադարեցնելու մասին:

Share |

Լրահոս