Վաղինակ Գալուստյանն արժանացել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատողի կոչման

14:41 07.11.2018

Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման և ծննդյան 45-ամյակի կապակցությամբ հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն (2001 թ.), ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան քաղաքականության վարչության պետ Վաղինակ Գալուստյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատողի կոչմանը:

Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:

Այսօր հանդիսավոր պայմաններում ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատողի կոչման կրծքանշանը հանձնելով Վ. Գալուստյանին՝ նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը ջերմորեն շնորհավորել է նրան՝ մաղթելով երկար տարիների բեղմնավոր աշխատանք:

Վ. Գալուստյանը շնորհակալություն է հայտնել իր մարզական ձեռքբերումներն ու աշխատանքային գործունեությունը գնահատելու համար և վստահեցրել, որ շարունակելու է իր ուժն ու եռանդը ներդնել՝ ի նպաստ հայկական սպորտի զարգացման:

Share |

Լրահոս