Վալվերդեն բացատրել է, թե ինչու Մեսսիին չէր հայտավորել Ինտերի հետ խաղին

11:38 07.11.2018

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի` «Ինտերի» հետ խաղից հետո (1:1) բացատրել է, թե ինչու թիմի հարձակվող Լիոնել Մեսսիին չի ընգրկել խաղի հայտացուցակում:

Մեսսին, հիշեցնենք, վերականգնվում է ձեռքի վնասվածքից, բայց արդեն սկսել է մարզումները.

«Շատ գոհ ենք, որ խմբային փուլի ավարտից երկու տուր առաջ դուրս եկանք փլեյ-օֆֆ: 

Մեսսի՞ն. չէինք ցանկանում ռիսկի դիմել: Մարզումները այլ են, այնտեղ կարող եք խնայել մեկդ մյուսին, բայց մենք գիտեինք, թե մեզ ինչ խաղ է սպասվում: Այդպիսի խաղերում շատ անկանխատեսելի հարձակումներ են լինում:

Լեոյի հետ մենք ամեն ինչ քննարկել ենք. սա մարզում չէ»,- Վալվերդեի խոսքերն է փոխանցում Marca-ն:

Հիշեցնենք` այս արդյունքի շնորհիվ «Բարսելոնան» դարձել է առաջին թիմը, որն ապահովել է իր տեղը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում: Կատալոնական ակումբը 17-րդ անգամ անընդմեջ հաջողությամբ հաղթահարում է այս մրցաշարի խմբային փուլը:

Share |

Լրահոս