Արամ Ոսկանյանը` խաղի ընթացքում Բագրատ Նավոյանի պահվածքի մասին. նորմալ երևույթ է

18:35 07.11.2018

Հայաստանի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ մրցեց «Արցախի» հետ:

Հանդիպումն ավարտվեց Արամ Ոսկանյանի ֆուտբոլիստների հաղթանակով` 1:0 հաշվով: «Ալաշկերտը» դիմակայությունում հաղթանակ տոնեց ընդհանուր 3:1 հաշվով:

Խաղից հետո մամուլի ասուլիս է տվել Հայաստանի նախորդ առաջնության չեմպիոնի գլխավոր մարզիչը, ով խոսել է նաև այն մասին, որ «Ալաշկերտի» սեփականատեր Բագրատ Նավոյանը խաղերի ընթացքում հաճախ արձագանքում է թիմի գործողություններին:

Share |

Լրահոս