Հայաստանի Գավաթ. Արարատ-Արմենիան հետ բերեց կորցրածը և դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

19:52 07.11.2018

Հայաստանի Գավաթի խաղարկությունում հայտնի դարձավ կիսաեզրափակչի երկրորդ մասնակիցը:

«Արարատ-Արմենիան» Ավանի ֆուտբոլի ակադեմիայում մրցեց «Գանձասար-Կապանի» հետ: Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել էր 1:1 հաշվով:

Պատասխան խաղում Վարդան Մինասյանի թիմը հաղթեց նվազագույն հաշվով: Խաղի միակ գոլը խփեց Չարլզ Մոնսալվոն 11-րդ րոպեին:

Այսպիսով, «Արարատ-Արմենիան» դուրս է գալիս Հայաստանի Գավաթի կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի «Ալաշկերտի» հետ:

Share |

Լրահոս