Հայաստանի Մ19 հավաքականը սկսեց մարզական հավաքը

16:04 07.11.2018

Նոյեմբերի 7-ին Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում/Ֆուտբոլի ակադեմիայում:

Արթուր Ոսկանյանի սաները նախապատրաստվում են նոյեմբերի 14-20-ը, Երևանում կայանալիք ընկերական մրցաշարին, որին կմասնակցեն Հայաստանի, Գերմանիայի, Պորտուգալիայի և Հոլանդիայի մինչև 19 տարեկանների հավաքականները:

Մրցաշարը կանցկացվի 2019 թ. Հայաստանում կայանալիք Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլի նախապատրաստության շրջանակներում:

Հայաստանի մինչև 19 տարեկանների հայտացուցակին կարող եք ծանոթանալ այս հղմամբ:

Աղբյուր` ՀՖՖ
Share |

Լրահոս