Մալկոմ. Երազանքս Բարսելոնայի հետ պատմություն կերտելն է

22:50 07.11.2018

Կիսապաշտպան Մալկոմը նշել է, որ նրա ճանապարհը «Բարսելոնայում» դեռ նոր է սկսվում: 

««Բարսելոնան» միշտ էլ եղել է իմ երազանքը: Չեմպիոնների լիգայում իմ նորամուտն ու առաջին գոլս նշելու եմ ընտանիքիս հետ: Իմ ճանապարհը «Բարսելոնայում» դեռ նոր է սկսվում: 

Երազանքս է «Բարսելոնայի» հետ պատմություն կերտելը: Պարտավոր եմ շնորհակալություն հայտնել թիմին: Ցանկանում եմ ավելի շատ խաղալ: Ամեն օր ես մարզվում եմ, որպեսզի ապացուցեմ, որ որակ ունեմ»,- Մալկոմի խոսքն է մեջբերում Goal.com-ը: 

Share |

Լրահոս