Բոնուչի. Հաճելի կլինի, եթե Ոսկե գնդակը պաշտպան ստանա

18:34 07.11.2018

«Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին կարծում է, որ այս տարի «Ոսկե գնդակ» մրցանակը պետք է ստանա թիմակից Կրիշտիանու Ռոնալդուն.

«Հաճելի կլիներ, եթե «Ոսկե գնդակը» ստանար պաշտպան, օրինակ՝ Ռաֆայել Վարանը: Չնայած նրա արժանիքներին՝ մրցանակը պետք է ստանա հենց Ռոնալդուն:

Նա միանշանակ արժանի է դրան անցյալ տարի «Ռեալի» կազմում հասած նվաճումների համար»,- Բոնուչիի խոսքը մեջբերել է Goal.com-ը:

Հավելենք, որ մրցանակակրի անունը հայտնի է դառնալու դեկտեմբերի 3-ին: «Ոսկե գնդակի» բոլոր հավակնորդների ցանկը ներկայացված է այս հղմամբ:

Share |

Լրահոս