ՉԼ․ Պորտուն և Շալկեն տնային հաղթանակներ տոնեցին (տեսանյութ)

02:11 07.11.2018

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի չորրորդ տուրի շրջանակում D խմբում կայացան «Պորտու»-«Լոկոմոտիվ» և «Շալկե»-«Գալաթասարայ» հանդիպումները, որոնցում հաղթանակներ տոնեցին տանտերերը։

«Դրագաու» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 4։1 հաշվով։ «Պորտուի» կազմում մեկական գոլով աչքի ընկան Էկտոր Էրերան, Մուսա Մարեգան, Խեսուս Կորոնան և Օտավիոն, իսկ «Լոկոմոտիվից» Իկերի Կասիլյասի պաշտպանած դարպասը գրավեց Ջեֆերսոն Ֆարֆարնը։

Զուգահեռաբար ընթացող խաղում «Շալկեն» Գվիդո Բուրգշտալերի և Մարկ Ուտի գոլերի շնորհիվ 2։0 հաշվով առավելության հասավ «Գալաթասարայի» նկատմամբ։

Այս տուրից հետո «Պորտուն» 10 միավորով գլխավորում է D խմբի մրցաշարային աղյուսակը, «Շալկեն» 8 միավորով երկրորդ տեղում է, «Գալաթասարայը» մնաց 4 միավորով երրորդ տեղում, իսկ հետնապահ «Լոկոմոտիվը» դեռ միավոր չի վաստակել։

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, չորրորդ տուր

«Շալկե»-«Գալաթասարայ»՝ 2։0
Գոլերը՝ Բուրգշտալեր 4՛, Ուտ 57՛

«Պորտու»-«Լոկոմոտիվ»՝ 4։1
Գոլերը՝ Էրերա 2՛, Մարեգա 42՛, Կորոնա 67՛, Օտավիո 90+3՛ - Ֆարֆան 59՛

Share |

Լրահոս