Ռեշֆորդ. Ռոնալդուն ինձ ոգեշնչում է

21:45 07.11.2018

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը խոստովանել է, որ նրան ոգեշնչում է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: 

«Նրա տարիքում սովորաբար ֆուտբոլիստները ձգտում են կարիերայի ավարտին: Նրանց մակարդակն իջնում է: Ռոնալդուի մոտ հակառակն է. նա աճում է: 

Ինձ Ռոնալդուն ոգեշնչում է»,- Ռեշֆորդի խոսքն է մեջբերում Football Italia-ն: 

Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն մասնակցել է 13 հանդիպման, դարձել 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: 

Share |

Լրահոս