Ֆեդերեր. Բարդ է չնկատել Ջոկովիչի առաջընթացը

20:23 07.11.2018

Աշխարհի նախկին առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերը, խոսելով նոյեմբերի 11-18-ը, Լոնդոնում կայանալիք Ամփոփիչ մրցաշարի մասին, մրցակիցներից առաձնացրել է ներկայիս առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին.

«Այժմ ծրագրում եմ հանգստանալ և լավ պատրաստվել Ամփոփիչ մրցաշարին: Միանշանակ, հիմա Նովակը մեծ առաջընթաց է գրանցում: Դա նկատելը բարդ չէ: Նա հիանալի մատուցումներ է կատարում և հրաշալի մարզավիճակում է:

Ընդհանուր առմամբ գոհ եմ Փարիզի «Մասթերսում» իմ ելույթներից: Ես ավելի լավ հանդես եկա, քան Բազելում՝ չնայած այնտեղ հաղթեցի:

Այո՛, Փարիզում պարտվեցի, բայց ինձ անհրաժեշտ էր Ջոկովիչի նման թենիսիստի հետ հանդիպում: Այնպես որ՝ ամեն ինչ կարգին է»,- Ֆեդերերի խոսքը մեջբերել է Daily Express-ը:

Հիշեցնենք, որ Ամփոփիչ մրցաշարի վիճակահանության արդյունքում Ռոջեր Ֆեդերերը և Նովակ Ջոկովիչը հայտնվել են տարբեր խմբերում:

Share |

Լրահոս