ՉԼ. Ինտերի հերոսը կրկին անում է իր գործը. Ինտեր-Բարսելոնա՝ 1:1 (տեսանյութ)

01:54 07.11.2018

Չեմպիոնների լիգայի խմբային փուլում կայացան 4-րդ տուրի խաղային առաջին օրվա հանդիպումները:

B խմբում Միլանի «Ինտերը» «Սան Սիրոյում» ընդունեց «Բարսելոնային»: Խաղի հաշիվը բացվեց 83-րդ րոպեին․ հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Մալկոմը: Խաղի 87-րդ րոպեին միլանցիների կազմում գործի անցավ հարձակման առաջատար Մաուրո Իկարդին, ով, դառնալով գոլի հեղինակ, փրկեց իր թիմին պարտությունից:

Այս խաղից հետո B խմբում «Բարսելոնան» 10 միավորով առաջինն է, իսկ «Ինտերը» 7 միավորով երկրորդն է:

Share |

Լրահոս