Մարգարիտա Գասպարյանը հաղթանակով է մեկնարկել Լիմոժի մրցաշարում

15:23 07.11.2018

Ռուսաստանը ներկայացնող թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը հաղթանակով է մեկնարկել Լիմոժի (Ֆրանսիա) չելենջերում:

125 հազար դոլար մրցանակային գումարով մրցաշարի առաջին փուլում Մարգարիտան 6:3, 6:3 հաշվով հաղթել է Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցչի՝ Մարինա Մելնիկովային:

1 ժամ 23 րոպե տևած հանդիպման ընթացքում Մարգարիտայի ակտիվում գրանցվել է 1 կրկնակի սխալ, 4 բրեյք-փոյնթ՝ 10 հնարավորից, իսկ Մելնիկովայի ակտիվում՝ 2 կրկնակի սխալ, 1 բրեյք:

Երկրորդ փուլում Մարգարիտա Գասպարյանը խաղալու է ռումինուհի Մոնիկա Նիկուլեսկուի հետ:

Հավելենք, որ Լիմոժի մրցաշարն ավարտվելու է նոյեմբերի 11-ին: Գործող չեմպիոնուհին Նիկուլեսկուն է, ով նախորդ խաղարկության եզրափակչում 6:4, 6:2 հաշվով հաղթել է գերմանուհի Անտոնիա Լոտներին:

Share |

Լրահոս