Մենդեշ. Ռոնալդուն ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն է

21:49 07.11.2018

Կրիշտիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը կարծում է, որ իր հաճախորդը ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն է.

«Ըստ ինձ` Ռոնալդուն այս տարի կնվաճի «Ոսկե գնդակը»: Նրա մոտ Թուրինում ամեն ինչ լավ է դասավորվում: Նա այս սերնդի ու պատմության լավագույն ֆուտբոլիստն է: Կարծում եմ` բավական է նայել, թե ինչ տեսք ուներ «Ռեալը» Ռոնալդուի հետ և ինչ տեսք ունի հիմա: Նույնը կարելի է ասել «Յուվենտուսի» մասին, որը բարելավել է իր խաղը Կրիշտիանուի գալուց հետո»,- Մենդեշի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:

Ռոնալդուն «Յուվենտուս» է տեղափոխվել «Ռեալից» այս ամռանը: 

Share |

Լրահոս