Միլանը լուրջ կորուստ ունի Բետիսի հետ խաղից առաջ

19:38 07.11.2018

Իտալական «Միլանը» մի քանի կորուստ ունի Եվրոպա լիգայում «Բետիսի» հետ խաղից առաջ:

Թիմի հայտացուցակում տեղ չի գտել հարձակվող Գոնսալո Իգուայինը, ով վնասվածք է ստացել «Ուդինեզեի» հետ Ա Սերիայի 11-րդ տուրի հանդիպման ժամանակ:

Գատուզոյի թիմին չեն կարող օգնել նաև Անդրեա Կոնտին, Դավիդե Կալաբրիան և Ջակոմո Բոնավենտուրան:

«Ռոսոներիների» համար կա նաև ուրախալի լուր: Խաղին կարող է մասնակցել Հական Չալհանողլուն, ով ապաքինվել է վնասվածքից:

Share |

Լրահոս