Պոգբա. Ռոնալդուն գոլերը խփում է այնքան հեշտ, որքան ջուր է խմում

16:38 07.11.2018

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի՝ «Յուվենտուսի» հետ հանդիպումից առաջ գովաբանել է թուրինյան թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին.

«Ռոնալդուի տեղափոխությունը հիանալի իրադարձություն է «Յուվենտուսի» համար: Թիմում Կրիշտիանուի նման ֆուտբոլիստ ունենալը հրաշալի է:

Կարծում եմ՝ նա երջանիկ է Թուրինում, իսկ «Յուվենտուսն» ուրախ է, որ ունի այնպիսի ֆուտբոլիստ, ով գոլերը խփում է այնքան հեշտ, որքան ջուր է խմում:

Ռոնալդուի, Մեսսիի, Նեյմարի նման մեծագույն ֆուտբոլիստների դեմ խաղալը մեծ հաճույք է»,- Պոգբայի խոսքը մեջբերել է Goal.com-ը:

Հավելենք, որ «Յուվենտուս»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կայանալու է այսօր, մեկնարկը՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին: Այս խաղից առաջ «Յուվենտուսը» 9 միավորով առաջատար է H խմբում, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» 4 միավորով երկրորդն է:

Share |

Լրահոս