ՊՍԺ-ի նախագահ. Մրցավարի երկու սխալների պատճառով չկարողացանք հաղթել Նապոլիին

22:26 07.11.2018

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրի՝ «Նապոլիի» (1:1) դեմ խաղից հետո հայտարարել է, որ մրցաշարում պետք է ընդգրկվի տեսակրկնությունների համակարգը: 

«Մենք եկել էինք այստեղ հաղթանակի համար, սակայն, ցավոք, հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի: Դա այդքան էլ վատ չէ: Պատրաստվում ենք հաղթանակներ տանել խմբային փուլի մնացած հանդիպումներում: 

Կարծում եմ՝ «Նապոլիի» խփած գոլի ժամանակ Կալյեխոնը գտնվել է խաղից դուրս վիճակում: Հաշիվը կարող էր ի օգուտ մեզ լինել, սակայն մենք ընդունում ենք նաև այդ արդյունքը: 

Այսօր մենք կորցրինք երկու միավոր մրցավարի սխալների պատճառով: Հուսով եմ, որ VAR-ը կընդգրկվի ՉԼ-ում: Դա անհրաժեշտ է ՉԼ-ին»,- Ալ-Հելաիֆիի խոսքն է մեջբերում Culturepsg.com-ը: 

Share |

Լրահոս