ՉԼ. «Գայլերը» հաղթանակած են հեռանում Մոսկվայից (տեսանյութ)

23:46 07.11.2018

Չեմպիոնների լիգայում մեկնարկեց խմբային փուլի 4-րդ տուրի խաղային երկրորդ օրը:

Մոսկվայի ԲԿՄԱ-ն սեփական հարկի տակ ընդունեց «Ռոմային»: Խաղի հաշիվը բացվեց 4-րդ րոպեին: Աչքի ընկավ Մանոլասը: 50-րդ րոպեին Սիգուրդսոնը հավասարեցրեց հաշիվը: 

Մի քանի րոպե անց տանտերերի ֆուտբոլիստ Մագնուսոնը կարմիր քարտ ստանալու պատճառով հեռացվեց խաղադաշտից:

Օգտվելով թվային առավելությունից` հյուրերը հաղթանակ կորզեցին: Երկրորդ գոլը խփեց Պելեգրինին:

Այս խաղից հետո «Ռոման» 9 միավորով առաջին տեղում է: ԲԿՄԱ-ն 4 միավորով 3-րդ հորիզոնականում է:

Share |

Լրահոս