Սուարեսի տխուր ցուցանիշը ՉԼ-ում

20:39 07.11.2018

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը շարունակում է անհաջող վիճակագրություն ունենալ Չեմպիոնների լիգայի արտագնա հանդիպումների ժամանակ:

Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստն արդեն 38 ամիս չի կարողանում գոլի հեղինակ դառնալ ՉԼ-ի արտագնա խաղերում: ՉԼ-ի այս տարվա խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրում «Ինտերի» հետ խաղում հարձակվողն 9 անգամ հարված է կատարել մրցակցի դարպասին, սակայն ոչ մի անգամ գնդակը ցանցում չի հայտնվել:

Մրցաշարի վերջին 20 խաղերում Սուարեսը դարձել է 2 գոլի հեղինակ:

Share |

Լրահոս