Հայտնի մասնագետ Լուչանո Սպալետին կարող է գլխավորել Չիլիի հավաքականը։ Այս մասին հաղորդում է Football Italia-ն։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Չիլիի ազգային թիմի ներկայացուցիչները բանակցություններ են վարում 61-ամյա մասնագետի հետ։ Սպալետին կարող է փոխարինել Ռեյնալդո Ռուեդին, որին աշխատանք է առաջարկվել Կոլումբիայի հավաքականում։
Նշվում է, որ Սպալետին հետաքրքրված է այս առաջարկով, բայց բանակցությունների ընթացքում բարդություններ են առաջացել։ Նախ․ Սպալետին իսպաներեն չի խոսում, երկրորդ՝ Չիլիի ֆուտբոլի ֆեդերացիան չի կարող բավարարել նրա՝ աշխատավարձի պահանջները։