Սպալետի. Ինտերը ֆանտաստիկ արձագանքեց Բարսելոնայի գոլին

16:59 07.11.2018

«Ինտերի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ ոչ-ոքի (1:1) ավարտված հանդիպման վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել.

««Բարսելոնան» շատ ուժեղ մրցակից է: Կատալոնացիները հասկանում էին, որ մենք չենք կարող երկար վերահսկել գնդակի տեղաշարժը, դրա համար էլ բարձր պրեսինգի էին դիմում՝ թույլ չտալով մեզ անել այն, ինչ ցանկանում ենք:

Կարծում եմ՝ հանդիպման վերջնամասում կարողացանք ավելի լավ խաղալ: Հաշիվը բացեց «Բարսելոնան», սակայն մենք ֆանտաստիկ արձագանքեցինք այդ գոլին:

Պարզապես դիտեք, թե ինչպես Իկարդին գոլից հետո շտապեց գնդակը դուրս բերել դարպասից: Նա ցանկանում էր հաղթել: Այդ մեկ դրվագն ամեն ինչ ասում է մեր թիմի բնավորության մասին»,- Սպալետիի խոսքը մեջբերել է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հավելենք, որ չորրորդ տուրից հետո «Ինտերն» ունի 7 միավոր և զբաղեցնում է B խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, իսկ «Բարսելոնան» 10 միավոր առաջատար է և արդեն ապահովել է իր տեղը 1/8 եզրափակչում:

Share |

Լրահոս