WTA-ն ներկայացրել է ամսվա լավագույն հարվածները (տեսանյութ)

17:25 07.11.2018

Կանանց թենիսի միջազգային ասոցիացիան (WTA) ներկայացրել է այն հարվածները, որոնք հավակնում են «Հոկտեմբերի լավագույն հարված» մրցանակին:

Լավագույնների թվում են Դանիայի ներկայացուցիչ Կարոլինա Վոզնյացկու (Սինգապուրի Ամփոփիչ մրցաշար), Թունիսի ներկայացուցիչ Օնս Ժաբերի (Կրեմլի գավաթ), ավստրալուհի Էշլի Բարտի (Չժուխայ), ուկրաինուհի Էլինա Սվիտոլինայի (Սինգապուր), չինուհի Վան Ցյանի (Հոնկոնգ) և Հոլանդիայի ներկայացուցիչ Կիկի Բերտենսի (Սինգապուր) հարվածները:

Երկրպագուների շրջանում իրականացվող քվեարկությանը կարող եք մասնակցել WTA-ի պաշտոնական կայքում, այս հղմամբ:

Քվեարկությունն ավարտվելու է նոյեմբերի 8-ին, իսկ հաղթողի անունը հրապարակվելու է նոյեմբերի 9-ին:

Share |

Լրահոս