Հայաստանի Գավաթ. Բանանցը կրկին հաղթեց Արարատին և դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

15:52 08.11.2018

«Բանանցը» դուրս եկավ Հայաստանի Գավաթի 2018-19թթ. խաղարկության կիսաեզրափակիչ փուլ:

1/4 եզրափակչի առաջին խաղում «Բանանցը» 3:1 հաշվով հաղթել էր «Արարատին», իսկ այսօր կայացած պատասխան խաղում Իլշատ Ֆայզուլինի թիմը նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց:

«Նաիրի» մարզադաշտում կայացած հանդիպման միակ գոլը 50-րդ րոպեին խփեց Էրիկ Պետրոսյանը:

Այսպիսով, «Բանանցը» շարունակում է տիտղոսի համար պայքարը: Եզրափակիչ դուրս գալու համար «Բանանցը» մրցելու է «Լոռիի» հետ, որն այս փուլում հաղթահարել է «Փյունիկի» արգելքը:

Հայաստանի Գավաթ, 1/4 եզրափակիչ, պատասխան խաղ

«Արարատ»-«Բանանց»՝ 0:1 (ընդհանուր 1:4)
Գոլը՝ Պետրոսյան 50՛

Share |

Լրահոս