ՉԼ. Բավարիան անարգել հաղթեց, Բենֆիկա-Այաքս՝ ոչ-ոքի (տեսանյութ)

01:55 08.11.2018

Չեմպիոնների լիգայի E խմբում ևս կայացան 4-րդ տուրի հանդիպումները:

Մյունխենի «Բավարիան» 2 անպատասխան գնդակ ուղարկեց հունական ԱԷԿ-ի դարպասը: Դուբլ է ձևակերպել Ռոբերտ Լևանդովսկին՝ գոլ խփելով 31-րդ և 71-րդ րոպեներին:

 

 

 

Խմբի մյուս խաղում «Բենֆիկան» հյուրընկալել է «Այաքսին». դիմակայությունն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1:

29-րդ րոպեին տանտերերի ֆուտբոլիստ Ժոնասի գոլին 61-րդ րոպեին պատասխանել է Դուշան Տադիչը:

«Բավարիան» 10 միավորով գլխավորում է խումբը, «Այաքսը» ունի 8 միավոր, «Բենֆիկան»՝ 4, իսկ խումբը եզրափակող ԱԷԿ-ը միավոր չի վաստակել:

Share |

Լրահոս