Հայաստանի Գավաթ. Լոռի-Փյունիկ դիմակայությունում ուժեղ էր վանաձորյան թիմը

15:57 08.11.2018

Հայաստանի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի պատասխան խաղում «Լոռին» Վանաձորում ոչ-ոքի խաղաց «Փյունիկի» հետ, սակայն դուրս եկավ կիսաեզրափակիչ առաջին խաղում տոնած հաղթանակի շնորհիվ:

Արմեն Ադամյանի թիմն արտագնա խաղում հաղթել էր 2:0 հաշվով, իսկ այսօր կայացած հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:

40-րդ րոպեին «Փյունիկի» կազմում աչքի ընկավ Ալիկ Առաքելյանը, իսկ դաշտի տերերի պատասխան գոլն ավելացված ժամանակում խփեց Ուգոչուկվու Իվուն:

Կիսաեզրափակիչ փուլում «Լոռին» խաղալու է «Բանանցի» հետ, որը պայքարից դուրս է թողել «Արարատին»:

Հայաստանի Գավաթ, 1/4 եզրափակիչ, պատասխան խաղ

«Լոռի»-«Փյունիկ»՝ 1:1 (ընդհանուր՝ 3:1)
Գոլերը՝ Իվու 90+4՛ - Առաքելյան 40՛

Share |

Լրահոս