Կոուտինյոն շարքից դուրս է մնացել 2-3 շաբաթով

14:59 08.11.2018

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի՝ «Ինտերի» հետ խաղում (1:1):

Բուժզննումը ցույց է տվել, որ 26-ամյա բրազիլացու մոտ ձախ ազդրի երկգլխանի մկանի վնասվածք է: Կատալոնական ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Կոուտինյոն կապաքինվի 2-3 շաբաթվա ընթացքում:

Այսպիսով, Կոուտինյոն բաց կթողնի ազգային ընտրանու և «Բետիսի», «Աթլետիկոյի», ՊՍՎ-ի հետ առաջիկա հանդիպումները:

 

Share |

Լրահոս