Բենզեմա. Ֆուտբոլ եմ խաղում, որպեսզի պատմություն կերտեմ

13:53 08.11.2018

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի՝ Պլզենի «Վիկտորիայի» դեմ խաղից (5:0) հետո հայտարարել է, որ ցանկանում է պատմություն կերտել.

«Երբ խաղադաշտ եմ դուրս գալիս, չեմ ցանկանում պարզապես գոլեր խփել: Ցանկանում եմ խաղալ, փոխանցումներ կատարել, գոլեր խփել, անել այն ամենը, ինչ բնորոշ է հարձակվողներին:

Ֆուտբոլ եմ խաղում պատմություն կերտելու համար, բայց մարդիկ երբեմն չեն հասկանում, թե ինչ եմ ես անում խաղադաշտում: Սակայն դա ինչ չի հուզում: Ես արդեն 30 տարեկան եմ, երեխաներ ունեմ և նման բաների մասին մտածելու իմաստ չեմ տեսնում»,- Բենզեմայի խոսքը մեջբերել է Marca-ն:

Ֆրանսիացի ֆուտբոլիստը նաև նշել է, որ ցանկանում է՝ Սանտիագո Սոլարին առնվազն մինչև մրցաշրջանի ավարտը գլխավորի «Ռեալը».

«Իհարե, ես երջանիկ կլինեմ, եթե Սոլարին շարունակի աշխատանքը: Նա մեզ դուր է գալիս: Բարդ է պատկերացնել, որ ակումբը կարճ ժամանակահատվածի համար մարզիչ կհրավիրի, դրա համար կարծում եմ, որ Սոլարին մինչև մրցաշրջանի ավարտը կմնա գլխավոր մարզչի պաշտոնում»:

Share |

Լրահոս