ԵԼ. Չելսին հաղթում է ու ապահովում տեղը փլեյ-օֆֆում (տեսանյութ)

23:47 08.11.2018

Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլում կայացան 4-րդ տուրի մի քանի հանդիպումներ:

Ուշադրության էր արժանի լոնդոնյան «Չելսիի» և ԲԱՏԷ-ի միջև հանդիպումը: Հյուրերի առավելությամբ անցած խաղում գրանցվեց մեկ գնդակ: 53-րդ րոպեին Օլիվյե Ժիրուն դարձավ գոլի հեղինակ, որը հաղթական էր Սարիի թիմի համար:

«Չելսին» այս տուրից հետո վաստակում է 12 միավոր ու գլխավորում մրցաշարային աղյուսակը՝ ապահովելով տեղը փլեյ-օֆֆում: ԲԱՏԷ-ն 3 միավորով 4-րդ տեղում է:

Share |

Լրահոս