Ֆեդերեր. Եթե երեխա լինեի, կերկրպագեի Նադալին

14:22 08.11.2018

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը պատասխանել է այն հարցին, թե որ թենիսիստին կերկրպագեր, եթե հիմա փոքր երեխա լիներ.

«Միանշանակ, կերկրպագեի Ռաֆայել Նադալին: Նա շատ հետաքրքիր, եռանդուն թենիսիստ է և իդեալական օրինակ է երիտասարդ սերնդի համար: Շատ եմ գնահատում Ռաֆային և Նովակ Ջոկովիչին: Նրանք կորտում ջանք չեն խնայում: 

Նրանք ինձանից երիտասարդ են, սակայն ֆիզիկական տեսանկյունից ես հիմա ինձ ավելի լավ եմ զգում, քան 20 տարեկանում»,- Ֆեդերերի խոսքը մեջբերել է Tennis World USA-ը:

37-ամյա Ռոջերը նաև նշել է, թե մյուս թենիսիստների որ որակներից կցանկանար ունենալ.

«Կցանկանայի այնպիսի հզոր հարվածներ կատարել, ինչպիսին կատարում են Կարլովիչն ու Իսները: Նրանք մեկ հարվածով միավորներ են վաստակում: Կամ էլ Էդբերգի նման ընթացքից հարվածներ կատարել: Ինձ միշտ դուր են եկել այն թենիսիստները, ովքեր ուժեղ են այդ տեսանկյունից»,- ասել է Ֆեդերերը:

Share |

Լրահոս