ՉԼ. Մոուրինյուի «ավտոբուսը» հաղթեց Յուվենտուսին (տեսանյութ)

02:02 08.11.2018

Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակում Թուրինի «Յուվենտուսը» «Ալյանց Յուվենտուս» ստադիոնում ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին»: 

Խաղն ավարտվեց Ժոզե Մոուրինյուի գլխավորած թիմի հաղթանակով՝ 2:1: Չնայած «կարմիր սատանաների» հաղթանակին, ամբողջ խաղի ընթացքում «ծեր սինյորան» տիրում էր գնդակին: 

Հանդիպման հաշիվը 65-րդ րոպեին բացեց Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացին բավականին գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ: Երկրորդ խաղակեսի վերջնամասում հյուրերը երկու գնդակ ուղարկեցին Վոյցեխ Շչեսնիի պաշտպանած դարպասը: 

86-րդ րոպեին գոլ խփեց Խուան Մատան, իսկ 89-րդ րոպեին գնդակը սեփական դարպասն ուղարկեց Ալեքս Սանդրոն: 

Այսպիսով, H խմբում «Մանչեսթեր Յունայթեդը» 7 միավորով բարձրացավ երկրորդ տեղ: Առաջին տեղը զբաղեցնող «Յուվենտուսը» իր ակտիվում գրանցել է 9 միավոր: «Վալենսիան» 5 միավորով 3-րդ տեղում է: Խմբային աղյուսակը եզրափակող «Յանգ Բոյզը» 1 միավոր է վաստակել: 

Share |

Լրահոս