Կագավան կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա

23:21 08.11.2018

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Սինձի Կագավան կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա:

Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, ֆուտբոլիստի ծառայություններով է հետաքրքրված «Վեսթ Հեմը»: Ըստ աղբյուրի՝ լոնդոնյան ակումբը պատրաստ է խաղացողի համար վճարել 12 մլն ֆունտ ստերլինգ: Նշվում է, որ տրանսֆերը կարող է կայանալ արդեն ձմռանը:

Ճապոնացի ֆուտբոլիստն այս մրցաշրջանում «Բորուսիայի» հիմնական կազմում մասնակցել է չորս հանդիպման:

Share |

Լրահոս