ՉԼ. Ման. Սիթին ջախջախեց Շախտյորին, Լիոնը ձեռքից բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

02:06 08.11.2018

Չեմպիոնների լիգայի F խմբում կայացան 4-րդ տուրի հանդիպումները:

«Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 6:0 հաշվով հաղթեց «Շախտյորին»: Պեպ Գվարդիոլայի թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Գաբրիել Ժեզուսը: Իրենց հաշվին մեկ գոլ են գրանցել նաև Դավիդ Սիլվան, Ստերլինգը և Մահրեզը:

Խմբի մյուս խաղում էլ «Լիոնը» տանը մրցել է «Հոֆենհայմի» հետ: Հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով: Ֆրանսիական ակումբն առջևում էր երկու գնդակի առավելությամբ, ինչպես նաև մրցակցի կազմից հեռացվել էր Կասիմը` իր թիմին թողնելով 10 ֆուտբոլիստով:

Չնայած այդ ամենին, գերմանական ակումբը փայլուն կամային որակների շնորհիվ ոչ-ոքի է կորզել: «Լիոնի» կազմում գոլի հեղինակ են դարձել Ֆեկիրն ու Նդոմբելեն, իսկ հյուրերից աչքի է ընկել Կրամարիչը և Կադերաբեկը:

Այս տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» 9 միավորով առաջին տեղում է:«Լիոնը» 6 միավորով երկրորդն է, «Հոֆենհայմը» իր ակտիվուն ունի 3 միավոր և 3-րդ հորիզոնականում է, «Շախտյորը» 2 միավորով եզրափակում է աղյուսակը:

Share |

Լրահոս