Մարսիալը՝ Ինտերի թիրախում

22:42 08.11.2018

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալը հնարավոր է կարիերան շարունակի Ա Սերիայում:

Ըստ Daily Mail-ի՝ «Ինտերը» կփորձի ձեռք բերել նրա տրանսֆերը, եթե ֆրանսիացին նոր պայմանագրի չկնքի «կարմիր սատանաների» հետ: Հարձակվողի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը և Մարսիալը չի շտապում նոր պայմանագիր կնքել ակումբի հետ:

Նշվում է, որ մանչեսթերյան ակումբի հարձակվողը լինելու է «ներաձուրիների» տրանսֆերային գլխավոր թիրախը:

22-ամյա խաղացողն ԱՊԼ-ի այս մրցաշրջանում մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով 5 գոլի հեղինակ:

Share |

Լրահոս