Մբապեն Գինեսի գրքի կրկնակի ռեկորդակիր է դարձել

18:22 08.11.2018

ՊՍԺ-ի 19-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն պաշտոնապես ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում:

Ֆուտբոլիստը ռեկորդակիր է դարձել երկու նվաճման համար:

Ֆրանսիացին դարձել է ամենաերիտասարդ խաղացողը, ով գոլ է խփել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում. 18 տարեկան 140 օրական հասակում նա գրավել է «Յուվենտուսի» դարպասը:

Մբապեն նաև դարձել է ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով ընդգրկված է «Ոսկե գնդակի» թեկնածուների շարքում: Թեկնածուների ցանկում ներկայացվելու ժամանակ նա եղել է 18 տարեկան 293 օրական:

Share |

Լրահոս