Սթերլինգ. Ներողություն եմ խնդրում մրցավարից և Շախտյորից (տեսանյութ)

15:23 08.11.2018

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Սթերլինգը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի՝ «Շախտյորի» հետ հանդիպումից (6:0) հետո ներողություն է խնդրել ուկրաինական ակումբից:

1:0 հաշվի ժամանակ Սթերլինգն ընկավ մրցակցի տուգանային հրապարակում, իսկ խաղի գլխավոր մրցավար Վիկտոր Կաշաին սխալմամբ 11-մետրանոց տուգանային նշանակեց:

«Ես վազում էի գնդակով: Չգիտեմ՝ ինչ տեղի ունեցավ հետո, և ես հայտնվեցի խոտածածկին: Չեմ կարծում, թե մրցակցի կողմից կոնտակտ կար: Ես խոտածածկին հարվածեցի և ընկա: Այնպես որ՝ ներողություն եմ խնդրում մրցավարից և «Շախտյորից»»,- Սթերլինգի խոսքը մեջբերել է Goal.com-ը:

 

Հավելենք, որ չորրորդ տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» 9 միավորով գլխավորում է F խմբի մրցաշարային աղյուսակը, «Լիոնն» ունի 6 միավոր, «Հոֆենհայմը»՝ 3, իսկ «Շախտյորը»՝ 2:

 

Share |

Լրահոս