Մոնակոյի սեփականատիրոջն ազատ են արձակել կալանքից

10:12 08.11.2018

Ֆրանսիական «Մոնակոյի» նախագահ Դմիտրի Ռիբոլովլևի ներկայացուցիչ Դմիտրի Չեչկինը Championat.com-ին հայտնել է, որ ռուս գործարարն ազատ է արձակվել կալանքից, լքել է ոստիկանության շենքն ու գտնվում է իր տանը:

Փաստաբանների պաշտոնական մեկնաբանությունները կհրապարակվեն մոտ ժամանակներս: Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին հայտնի ռուս գործարարը կալանավորվել էր: 

Հաղորդվում էր, որ մոնեգասկյան ակումբի սեփականատիրոջ ձերբակալությունը կապված է նրա նկատմամբ կոռուպցիայի գործով հետաքննության հետ: Նրա տանը խուզարկություն էր իրականացվել:

Ռիբոլովլևը «Մոնակոյի» սեփականատերն է դարձել 2011 թվականի դեկտեմբերին: 

Share |

Լրահոս