Պոգբան չի բացառել Յուվենտուս վերադարձը. Կարոտում եմ իտալական ֆուտբոլը

12:45 08.11.2018

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Յուվենտուսի» հետ հանդիպման (2:1) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել և չի բացառել, որ կարող է վերադառնալ թուրինյան ակումբ.

«Մեզ համար կարևոր հաղթանակ էր: «Յուվենտուսի» երկրպագուներն ինձ շատ ջերմ ընդունեցին, իսկ ես չտոնեցի հաղթանակը:

Հիանալի էր վերադառնալ այստեղ, բայց տարօրինակ էր մտնել հյուրերի հանդերձարան. ես սովոր էի «Յուվեի» հանդերձարանին: Երկրպագուների վերաբերմունքն իսկապես շոյեց ինձ: Ես կարոտում եմ նրանց և իտալական ֆուտբոլը: Հաճելի էր վերադառնալ մի մարզադաշտ, որտեղ շատ տիտղոսներ եմ նվաճել:

Կարո՞ղ եմ վերադառնալ «Յուվենտուս»: Ո՞վ գիտի: Այժմ ես «Մանչեսթեր Յունայթեդում» եմ: Այս թեմայի վերաբերյալ խոսակցությունները շատ են, սակայն հիմա հիմա ես երջանիկ եմ «Մանչեսթեր Յունայթեդում»,- Պոգբայի խոսքը մեջբերել է Football Italia-ն:

Share |

Լրահոս