Football Leaks-ի հերթական բացահայտումը. ՊՍԺ-ն իր ակադեմիայի համար չի ընտրել ֆուտբոլիստներ Աֆրիկայից

20:52 08.11.2018

Football Leaks-ը հերթական աղմկահարույց բացահայտումն է արել:

Փարիզյան ակումբը, սկսած 2013 թվականից, վարել է մի քաղաքականություն, ըստ որի ակումբի ակադեմիա չպետք է ընտրվեին այն ֆուտբոլիստները, որոնք ունեն աֆրիկյան ծագում: 

Իրավիճակը մեկնաբանվում է«Ռենի» ու Ֆրանսիայի Մ18 հավաքականի 17-ամյա կիսապաշտպան Յան Գբոոյի օրինակով:

ՊՍԺ-ի սկաուտ Սերժ Ֆուրնյեն հետևել է ֆուտբոլիստի գործողություններին, առավելագույն գնահատականն է նշանակել (2+) և առաջարկել է պայմանագիր կնքել նրա հետ: Ակումբում, սակայն, հրաժարվել են նրա ծառայություններից, քանի որ խաղացողը սևամորթ էր:

ՊՍԺ-ի սկաուտներն իրենց հաշվետվությունների մեջ անպայման պետք է նշեին, թե ֆուտբոլիստները ծագումով որտեղից են: Ֆուրնյեն Գբոոյի հաշվետվության մեջ նշել է «սևամորթ աֆրիկացի».

«2+-ը լավագույն գնահատակնն էր, որը կարելի է դնել, եթե հաշվի չառնենք 1-ը: 1 գնահատական միայն կարելի էր նշանակել Մբապեի կարգի խաղացողին: Իմ գործունեության ընթացքում ես երբեք ոչ մի խաղացողի 1 չեմ գնահատել:

ՊՍԺ-ն չէր ցանկանում, որ մենք պայմանագիր կնքեինք աֆրիկացի խաղացողների հետ, քանի որ երբեք վստահ չէիր կարող լինել, որ նրանք չեն խաբում իրենց տարիքը»,- Ֆուրնյեի խոսքերը մեջբերում է Football Leaks-ը:

Հիշեցնենք, որ այս աղբյուրը բացահայտել էր նաև եվրոպական ակումբների՝ Սուպերլիգա ստեղծելու գաղափարը և Պեպ Գվարդիոլայի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ գաղտնի պայմանագիր կնքելու մասին լուրերը:

Share |

Լրահոս