ՊՍԺ-ի պատասխանը Football Leaks-ին չուշացավ. փարիզյան ակումբը չի հերքել մեղադրանքը

21:29 08.11.2018

ՊՍԺ-ն պաշտոնական հայտարարություն է տարածել Football Leaks-ի այն մեղադրանքին, ըստ որի, փարիզյան ակումբը սեփական ակադեմիա է ընդունել խաղացողների` հաշվի առնելով նրանց ռասայական պատկանելիությունը: 

«ՊՍԺ-ն հաստատում է, որ անթույլատրելի չափորոշիչներն օգտագործվել են ակումբի սկաուտինգի բաժնում, որը զբաղվել է Ֆրանսիայից դուրս ֆուտբոլիստների ընտրությամբ: 

Ընդունված կանոնները եղել են անձամբ սկաուտական բաժնի ղեկավարի որոշմամբ: Այն պահից սկսած, երբ ակումբը տեղեկացվել է այդ մասին, սկսել է ներքին հետաքննություն: Այսօր ՊՍԺ-ն ընտրում է ֆուտբոլիստներ` հաշվի առնելով բացառապես նրանց հնարավորությունները և հանրության մեջ իրենց պահվածքը: 

Նմանատիպ դեպքերը ազդում են ՊՍԺ-ի արժեքների և սկզբունքներին: Պայքարը խտրականությունների ձևերի դեմ առաջնային է ակումբի գործունեության ընթացքում»,- գրված է հայտարարությունում: 

Share |

Լրահոս