ՉԼ. Ռեալը սկսում է նմանվել իրեն. Սոլարիի թիմը կրկին գոլ բաց չի թողնում ու հաղթում է (տեսանյութ)

01:53 08.11.2018

Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրում կայացան բոլոր հանդիպումները:

G խմբում միմյանց հետ մրցեցին Պլզենի «Վիկտորիան» և Մադրիդի «Ռեալը»: Սանտիագո Սոլարիի նորամուտը ՉԼ-ում փայլուն ստացվեց: «Արքայական» ակումբը կարողացավ ջախջախիչ հաղթանակ տոնել 5:0 հաշվով:

Դուբլի հեղինակ դարձավ Կարիմ Բենզեման:

Մեկ անգամ աչքի ընկան Կասեմիրոն, Կրոսը և Բեյլը:

Այս հաղթանակից հետո «Ռեալը» 9 միավորով «Ռոմայի» հետ կիսում է առաջին տեղը: Չեխական ակումբը 1 միավորով 4-րդ տեղում է:

Share |

Լրահոս