Բավարիայի առաջատարներից մեկը բաց կթողնի Բորուսիայի դեմ հանդիպումը

19:18 08.11.2018

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Գերմանիայի առաջնության հերթական տուրի` Դորտմունդի «Բորուսիայի» դեմ կայանալիք հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է Bild-ը: 

34-ամյա հոլանդացուն նախկինի պես անհանգստացնում են ծնկի հետ կապված խնդիրները: Վերջին անգամ հոլանդացին մասնակցել է ԱԷԿ-ի դեմ կայացած խաղին: 

Բացի Ռոբենից, վնասվածքից ապաքինվում են նաև Կորենտեն Տոլիսոն, Կինգսլի Կոմանը և Տիագո Ալկանտարան: 

Նշենք, որ «Բորուսիա»-«Բավարիա» հանդիպումը կկայանա նոյեմբերի 10-ին, Երևանի ժամանակով 21:30-ին: 

Share |

Լրահոս