Դի Ֆրանչեսկոն դժգոհել է Ռոմայի ֆուտբոլիստներից

10:35 08.11.2018

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Էուսեբիո Դի Ֆրանչեսկոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգյաի խմբային փուլի չորրորդ տուրում ԲԿՄԱ-ի նկատմամբ տոնած հաղթանակը (2-1).

«Ինչո՞ւ եմ բարկացել: Այսպիսի խաղերը, երբ հաշվի մեջ առջևում ես ու թվային առավելություն ունես, պետք է ավելի շուտ «փակես»: Մենք հիշում ենք, որ ԲԿՄԱ-ն հաղթել էր «Ռեալին»:

Սա երիտասարդ, արագ թիմ է: Դժգոհ եմ, որ իմ խաղացողները մի քիչ թուլացան, փոխանակ շարունակեին գերակայել: Ես ամեն խաղում նրանցից առավելագույն կենտրոնացում եմ պահանջում», – Դի Ֆրանչեսկոյի խոսքերն է մեջբերել Championat.com-ը:

Share |

Լրահոս