Սանտուշ. Անարդար կլինի, եթե Ռոնալդուն չնվաճի Ոսկե գնդակը

19:56 08.11.2018

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Ոսկե գնդակ» ստանալու հնարավորության մասին:

Նշենք, որ պորտուգալացին չի հրավիրել ազգային հավաքական Ազգերի լիգայում առաջիկա խաղերի համար.

«Այն, որ Ռոնալդուն չէր հրավիրվելու հավաքական, պարզ էր դեռ նախորդ հավաքից:

Ռոնալդուի մասին թեմայով կնշեմ նաև, որ նա արժանի է «Ոսկե գնդակ» ստանալուն: Կարծում եմ, որ անարդարացի կլինի, եթե Ռոնալդուն չնվաճի «Ոսկե գնդակը»»,- Սանտուշի խոսքերը մեջբերում է ABola-ն:

Հավելենք, որ Պորտուգալիայի հավաքականի խաղաշապիկով Ռոնալդուն մասնակցել է 154 խաղի՝ դառնալով 85 գոլի հեղինակ:

Share |

Լրահոս