Իսպանիայի հավաքականի հայտացուցակը Բոսնիայի և Խորվաթիայի դեմ խաղերում

16:52 08.11.2018

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հնարավորություն կունենան մասնակցելու Բոսնիա և Հերցեգովինիայի ու Խորվաթիայի հավաքականների հետ առաջիկա խաղերին:

Ուշագրավ է, որ հավաքական է վերադարձել «Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան, ով բաց էր թողել ազգային ընտրանու վերջին հանդիպումները:

Իսպանիայի հավաքականի հայտացուցակը

Դարպասապահներ` Պաու Լոպես («Բետիս»), Դավիդ դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»), Կեպա Արիսաբալագա («Չելսի»):

Պաշտպաններ` Խոնի Օտո («Վուլվերհեմփթոն»), Սեսար Ասպիլիկուետա («Չելսի»), Սերխիո Ռամոս («Ռեալ»), Մարիո Էրմոսո («Էսպանյոլ»), Ինյիգո Մարտինես («Աթլետիկ»), Խոսե Գայա («Վալենսիա»), ժորդի Ալբա («Բարսելոնա»), Դիեգո Լյորենտե (Ռեալ Սոսյեդադ»), Բրայս Պորտելա («Սելտա»):

Կիսապաշտպաններ` Սերխիո Ռոբերտո («Բարսելոնա»), Դանիել Սեբալյոս («Ռեալ»), Ռոդրի («Աթլետիկո»), Սերխիո Բուսկետս («Բարսելոնա»), Պաբլո Ֆորնալս («Վիլյառեալ»), Սաուլ Նյիգես («Աթլետիկո»), Մարկո Ասենսիո, Իսկո (երկուսն էլ` «Ռեալ»):

Հարձակվողներ` Սուսո («Միլան»), Ռոդրիգո Մորենո («Վալենսիա»), Յագո Ասպաս («Սելտա»), Ալվարո Մորատա («Չելսի»):

Հավելենք, որ նոյեմբերի 11-ին Իսպանիայի հավաքականն ընկերական հանդիպում է անցկացնելու Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ, իսկ նոյեմբերի 15-ին Ազգերի լիգայի չորրորդ տուրի շրջանակում խաղալու է Խորվաթիայի ընտրանու հետ:

Share |

Լրահոս