ՉԼ. Հայտնի են չորրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները

11:16 08.11.2018

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հավակնում են Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի լավագույն խաղացողի կոչմանը:

Լավագույնների թվում են «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը, «Ցրվենա Զվեզդայի» հարձակվող Միլան Պավկովը, «Մանչեսթեր Սիթիից» Ռիյադ Մարեզը և Մադրիդի «Ռեալից» Կարիմ Բենզեման:

Հարի Քեյնը ՊՍՎ-ի հետ խաղում (2:1) դուբլ է ձևակերպել: Միլան Պավկովի դուբլի շնորհիվ «Ցրվենա Զվեզդան» 2:0 հաշվով հաղթել է «Լիվերպուլին»:

«Մանչեսթեր Սիթի»-«Շախտյոր» (6:0) խաղում Մարեզը դաձել է գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Կարիմ Բենզեման 2 գոլ է խփել Պլզենի «Վիկտորայի» հետ խաղում (5:0):

Share |

Լրահոս