Մ23. Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմն աշխարհի առաջնությունում

16:19 08.11.2018

Հայ ըմբիշները մասնակցելու են նոյեմբերի 12-18-ը, Բուխարեստում կայանալիք մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությանը:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հաղորդում է, որ ազատոճայինները մրցավայր են մեկնելու հետևյալ կազմով.

Վարդգես Կարապետյան (65 կգ)
Գևորգ Մխեյան (70 կգ)
Անդրանիկ Գաբրիելյան (74 կգ)
Հովհաննես Մխիթարյան (86 կգ)
Սարգիս Հովսեփյան (92 կգ)

Թիմը մրցավայր է մեկնելու նոյեմբերի 15-ին:

Հավելենք, որ հունահռոմեակնները մրցատեղի են մեկնելու 7 ըմբիշով, սակայն կազմը դեռ վերջնական որոշված չէ:

Share |

Լրահոս